Անկախ պետությունների համագործակցության երկրների ղեկավարների խորհրդի նիստը, որը պետք է տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի ունենար հոկտեմբերի 16-ին, հետաձգվել է: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը` հղում անելով ԱՊՀ գործադիր կոմիտեին:

«ԱՊՀ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը, որը պետք է տեղի ունենար հոկտեմբերի 15-ին, ինչպես նաև հոկտեմբերի 16-ին նախատեսված ԱՊՀ ղեկավարների խորհրդի նիստը հետաձգվել է` հաշվի առնելով աշխարհում համավարակի հետ կապված իրավիճակի բարդությունները»,- հայտնել են գործադիր կոմիտեից: ԱՊՀ ղեկավարների գագաթնաժողովը նախատեսվում էր անցկացնել Տաշքենդում: Այս տարի ԱՊՀ-ում նախագահում է Ուզբեկստանը: