Պատերազմական այս օրերին անընդունելի է, երբ հանրային միասնությունը փորձում են խաթարել տարբեր տիպի ապատեղեկատվություններով: Այս մասին ֆեյսբուքյան գրառում է արել ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

«Վերջերս նմանատիպ մի տեղեկություն էլ կարդացի գեներալ Մովսես Հակոբյանի մասին, ով ռազմական ագրեսիան սկսելու առաջին օրից Ստեփանակերտում է՝ պահանջված տեղում»,- նշել է նա: