«Այսօր՝ վաղ առավոտյան, ադրբեջանական զինված ուժերը նորից սկսել են մարտական գործողությունները»,- այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Նա կրկին հայտարարեց, որ Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածություններն Ադրբեջանը բացարձակապես չի կատարել չի էլ պատրաստվել կատարելու. «Ադրբեջանի ղեկավարության հայտարարություններն այն մասին, որ նրանք պատրաստակամ են եղել կատարելու այդ պայմանավորվածությունները, լիովին կեղծիք են: Ինչ-ինչ պատճառներով փորձում են մշտապես ապակայունացնել իրավիճակը և սանձազերծել մարտական գործողություններ»,- հայտարարեց ՊՆ ներկայացուցիչը: