Ազգային անվտանգության ծառայությունը խախտում չի գտել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանի գրառման մեջ, որը վերաբերում էր Աշոտ Փաշինյանին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեցին Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից: «Համապատասխան գրառման և վերջինիս հետ կապված գործողություններում առկա չեն ՀՀ կառավարության՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ի «ՀՀ-ում ռազմական դրության հաստատման մասին» N 1586-Ն պահանջների խախտումներ:

Վարազդատ Կարապետյանը հայտնել էր, որ Գորիսի հիվանդանոցից իրեն բժիշկ ընկերն է գրել, որ Ջաբրայիլից զինվոր են բերել, «գրադ» է խփել, բոլորը փախել են, մի քանիսն են մնացել ու Աշոտը: Պատգամավորը, ըստ էության, հայտնել է տեղ, վայր, որտեղ գտնվում է վարչապետի որդին, և խոսել փախուստի մասին:

Բացի այդ, պատգամավորը կարճ հաղորդագրության ճեպապատկեր էր հրապարակել, ըստ որի՝ բաց կապով է ուղարկվել նամակը:

Իսկ օրեր առաջ ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել հետևյալ բովանդակությամբ. «ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում շարունակաբար ստացվում են տվյալներ այն մասին, որ մեր քաղաքացիները շարունակում են բաց կապուղիների միջոցով հեռախոսային կապ հաստատել առաջնագծում գտնվող զինծառայողների հետ և այդ խոսակցությունների ընթացքում միմյանց հետ քննարկվում են նաև սահմանագծում տիրող իրավիճակի և հայկական կողմի մարտական դիրքերի տեղակայման վայրերի վերաբերյալ տեղեկություններ»:

Նյութը ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։