ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հանդիպում է ունեցել ԱԺ խորհրդի անդամների՝ խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանի, խմբակցությունների ղեկավարների եւ մշտական հանձնաժողովների նախագահների հետ, հայտնում են վարչապետի աշխատակազմից:

Հանդիպմանը մասնակցել է նաեւ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետեւանքով ստեղծված իրավիճակը եւ առաջիկա անելիքներն արտաքին քաղաքականության ոլորտում, այդ թվում՝ խորհրդարանական հարթակներում: