Հստակ թվերով կորուստների մասին այս պահին հնարավոր չէ խոսել, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Ինչ վերաբերում է Ստեփանակերտի հրթիռակոծություններին, բանախոսը շեշտեց՝ դրանք եղել են հեռահար մեծ տարամաչափերի կայանքներից:

«Ինտենսիվ մարտական գործողություններ են ընթանում, օպերացիաների մասշտաբների, բնագծերի առումով ոչինչ նշել չենք կարող: Վստահեք մեր պրոֆեսիոնալ զինվորականներին», — նշեց Արծրուն Հովհաննիսյանը:

Նա միաժամանակ շեշտեց, որ ահաբեկչական խմբավորումների՝ Արցախի դեմ կռվելու փաստը լիարժեքորեն ներկայացվում է միջազգային կառույցներին: