ՌԴ եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն եւ Մեւլյութ Չավուշօղլուն քննարկել են իրավիճակը ղարաբաղյան հակամարտության գոտում: Ինչպես հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը, հեռախոսազրույցը տեղի է ունեցել հոկտեմբերի 11-ին թուրքական կողմի նախաձեռնությամբ:

«Զրույցի ընթացքում տեղի է ունեցել կարծիքների փոխանակում ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի շուրջ Մոսկվայում հոկտեմբերի 9-10-ն ընկած ժամանակահատվածում եռակողմ բանակցությունների արդյունքում: Ընդգծվել է հոկտեմբերի 10-ին ՌԴ, Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳ նախարարների համատեղ հայտարարության բոլոր դրույթները պահպանելու անհրաժեշտությունը:

Ռուսական կողմից հաստատվել է ակտիվ միջնորդական ջանքերը շարունակելու պատրաստակամությունը, որոնք ուղղված կլինեն ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը՝ հաշվի առնելով Մոսկվայում արված հայտարարության դրույթները»,-նշված է հաղորդագրության մեջ: