Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը թարմացրել է սեփական ռեկորդը հավաքականում:

Ազգերի լիգայի 3-րդ տուրում Վրաստանի դարպասն ուղարկած գնդակը Մխիթարյանի համար հավաքականում 30-րդ է, որը համարվում է ընտրանու բոլոր ժամանակների լավագույն արդյունքը: Մխիթարյանը գործող ֆուտբոլիստներից ամենաշատ հանդիպումն է անցկացրել ընտրանու կազմում:

UEFA-ի Ազգերի լիգայի 3-րդ տուրում մրցելով Վրաստանի հետ հանդիպումն ավարտեց ոչ-ոքի` 2:2: Հաջորդ հանդիպումը Խոակին Կապառոսի սաները կանցկացնեն հոկտեմբերի 14-ին` արտագնա խաղում մրցելով Էստոնիայի հետ: