Հայկական կողմը Ադրբեջանի Աղդամի, Թարթառի, Աղջաբեդիի և Ֆիզուլիի շրջանների գյուղերին հարվածներ չի հասցրել:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ հերքելով Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունն այն մասին, թե իբր հայկական կողմը գնդակոծում է այդ շրջանների գյուղերը:

«Այդպիսի բան չկա, հայկական կողմը պահում է հրադադարի պահպանման ռեժիմը»,- ասաց Ստեփանյանը: