Հաղթանակից հետո այն հինգ հակատանկիստ աղջիկներին անձամբ եմ ներկայացնելու ձեզ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Հաղթանակից հետո այն հինգ հակատանկիստ աղջիկներին անձամբ եմ ներկայացնելու ձեզ։ Ու առհասարակ կին հերոսուհիները այլ հպարտության թեմա են։ Ափսոս որ շատերի դեմքը բացել չենք կարող, հատկապես վեց ամսական երեխուն մոր հույսին թողած ու պատերազմ գնացած գեղեցկուհուն»,- գրել է նա։