Լոս-Անջելեսից Երեւան հասավ «Հայաստան համահայկական հիմնադրամի» 20 տոննա հումանիտար օգնությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Լոս-Անջելեսից Երեւան հասավ «Հայաստան համահայկական հիմնադրամի» 20 տոննա հումանիտար օգնությունը։ Դեղեր եւ բժշկական սարքավորումներ, շարժական էլսնուցման համակարգեր։

Հզոր ենք միասին»,- գրել է նա։