ԵԱՀԿ Մինսկի խումբջն առաջիկայում հանդես կգա ղարաբաղյան հարցի շուրջ երկխոսությունը վերականգնելու առաջարկով, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը՝ վկայակոչելով ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտին

Կիրակի Վիսկոնտին եւ նրա ադրբեջանցի գործընկեր Ջեյխուն Բայրամովը հեռախոսային բանակցություններ են վարել, որոնց ընթացքում Վիսկոնտին ափսոսանք է հայտնել ստեղծված իրավիճակի շուրջ եւ ընդգծել հրադադարի ռեժիմը պահպանելու կարեւորությունը:

«Կոչ անելով կողմերին պահպանել Մոսկվայում ձեռքբերված պայմանավորվածությունները՝ համանախագահները նշել են, որ առաջիկայում ՄԽ-ը հանդես կգա կողմերի միջեւ քաղաքական երկխոսությունը վերականգնելու առաջարկով»,-ԱԳՆ-ի հաղորդագրությունը մեջբերում է ՌԻԱ Նովոստի-ն: