Արցախյան առաջնագծում զոհվել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների ՖԱՖ շարժման անդամ Արիս Ստեփանյանը: Նա կամավոր էր մեկնել Արցախ: Այս մասին հաղորդում է ՖԱՖ-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջը:

«Մարդկային գործերի մեջ հայրենիքի պաշտպանությունն է ամենանվիրականը։

Կյանքը հայրենիքի պաշտպանության սուրբ գործին նվիրաբերեց մեր Ֆաֆական ընկեր Արիս Ստեփանյանը: Նա առաջին իսկ օրը արձագանքեց հայրենի սահմանների պաշտպանության կոչին և որպես կամավոր մեկնեց Արցախ:

Անսահման եռանդը, աշխատասիրությունն ու միայն դրականն են նկարագրում ամենաջիգյարով ֆաֆականին:

Փառքդ հավե՜րժ, եղբա՜յր, դասվեցիր սուրբ հողի հերոսների շարքին և հավերժացար մեր սրտերում:

Պատիվ ունենք մարզադաշտում ու դրանից դուրս իրար հետ անցկացրած յուրաքանչյուր ակնթարթի համար», — գրում է ՖԱՖ-ը ֆեյսբուքյան էջում: