Ադրբեջանական զինված ուժերի կողմից հրթիռակոծել է Ստեփանակերտի ծայրամասային թաղամասերից մեկը: Այս մասին հայտնեցին Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

«Հրադադարի մասին հակամարտող կողմերի միջև կեսօրին ձեռք բերված պայմանավորվածությունից հետո, Ստեփանակերտը նորից հայտնվել է թշնամու թիրախակետում։

Ժամը 23:18-ին Արցախի մայրաքաղաքում հայտարարվել է օդային տագնապ, այդ ընթացքում թշնամին հարվածել է (զինատեսակը դեռևս հայտնի չէ) Ստեփանակերտի ծայրամասային թաղամասերից մեկին։

Ամբողջությամբ ավերվել է մեկ առանձնատուն, այրվել` հարևանությամբ գտնվող տնտեսական նշանակության մեկ շինություն, վնասվել են մոտակա ենթակառուցվածքները։ Տուժածներ չկան»,- նշված է հաղորդագրության մեջ: