Լիբիայի զինված խմբավորումը սարսափելի պայմաններում պատանդ է պահում առնվազն 60 միգրանտի, այդ թվում՝ 20 երեխայի, հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով Medecins Sans Frontieres իրավապաշտպան կազմակերպությանը:

Դիմակավորված զինված մարդիկ միգրանտներին առեւանգել են սեպտեմբերի 28-ին՝ երկրի մայրաքաղաք Տրիպոլիից մոտ 80 կիլոմետր դեպի արեւմուտք գտնվող Ալ-Աջեյլաթ քաղաքում:

Կազմակերպության տվյալներով՝ սկզբում պատանդ են վերցվել շուրջ 350 միգրանտներ, նրանց զգալի մասը կազմում են Արեւմտյան Աֆրիկայից ներգաղթյալները:

Ավելի ուշ միգրանտների մեծ մասին հաջողվել է փախչել, իսկ մի մասին ազատ են արձակել:

Կազմակերպությունը նշել է, որ պատանդ վերցնելուց երկու օր անց տեղեկացրել է Լիբիայի կառավարությանը ապօրինի միգրացիայի դեմ պայքարի մասին, իսկ ավելի ուշ այցելել է պահեստ, որտեղ պահվում էին առեւանգվածները:

Գրոհայինները միգրանտներից առեւանգել են թանկաքրժեք իրերը եւ փաստաթղթերը, այդ թվում՝ անձը հաստատող, մինչ նրանց կհանեին պահեստից, որը գտնվում է Սաբրատ քաղաքի մոտ եւ ուր տանում են Միջերկրական ծովով վտանգավոր ճանապարհորդություն կատարող աֆրիկյան միգրանտներին, նշվում է կազմակերպության հայտարարության մեջ։

Միեւնույն ժամանակ, ըստ «Բժիշկներ առանց սահմանների» շվեյցարական կազմակերպության զեկույցի, մնացած պատանդներին զինյալները պահում են նախկին ռազմաբազայում:

Ըստ որոշ աղբյուրների, խոսքը «Ալ-Ամու» անունով հայտնի զինված խմբավորման մասին է, որին Լիբիայում ՄԱԿ-ի փորձագետները ճանաչել են որպես մարդկանց թրաֆիքինգի հիմնական մասնակիցներ:

«Ալ-Ամմու» խմբավորումը եւ «48-րդ բրիգադ»-ը ղեկավարում են Ալ-Դաբաշ ընտանիքի երկու եղբայրներ: Երկու խմբավորումներն էլ կապված են Տրիպոլիի կառավարության հետ: