Հոկտեմբերի 3-ին՝ իր 20-ամյակի օրը  Արցախում զոհվել է  Տավուշի մարզի Պտղավան գյուղի բնակիչ Ռուբեն Հակոբյանը։ Նա հունվարին պետք է զորացրվեր։  Հոկտեմբերի 10-ին Պտղավան գյուղում վերջին հրաժեշտ կտան  քաջ հայորդուն։

Կորստյան ցավը մեծ է, մեծ է նաեւ հպարտությունը նրա  սխրանքի համար։

Անունդ՝ մեր շուրթերին, հիշատակդ՝  մեր սրտերում, Ռուբեն Հակոբյան։