Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների բանակցությունները շարունակվում են արդեն 9 ժամ:

Ինչպես հաղորդում է ռուսական Россия 24 հեռուստաալիքի թղթակիցը, արտգործնախարարները պարբերաբար դուրս են գալիս բանակցությունների սրահից, քիչ առաջ մի քանի րոպեով լքել է ՌԴ արտգորխնախարար Սերգեյ Լավրովը:

Այս պահի դրությամբ, սակայն, բանակցությունների ընթացի վերաբերյալ որևէ տեղեկատվություն հայտնի չէ: Չնայած ուշ ժամին, լրագրողներին դեռ հստակ չեն տեղեկացրել՝ հեռանա՞ն ԱԳՆ շենքից, թե՞ սպասեն բանակցությունների արդյունքների վերաբերյալ տեղեկատվության: Սա, աղբյուրի փոխանցմամբ, կարող է վկայել այն մասին, որ ԶԼՄ համար ինչ-որ հայտարարություն, այնուամենայնիվ, լինելու է: