Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար Բաքուն եւ Երեւանը կնստեն բանակցությունների սեղանի շուրջ՝ աջակցությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի։ Ըստ Ալիեւի, Ադրբեջանը պատրաստ է հենց վաղը նստել բանակցությունների։

Այս մասին նա ասել է ՌԲԿ-ի հետ զրույցում։ Ալիեւը ասել է նաեւ, որ ռազմական փուլը ավարտին է մոտեցել եւ այժմ կողմերը դուրս են եկել քաղաքական կարգավորման փուլ։ Ալիեւը նաեւ հայտարարել է, որ հրադադարի ամրության հիմնական գործոնն այն է, որ «Հայաստանը հասկանա, որ այդ տարածքները պատկանում են Ադրբեջանին»։

Նյութի աղբյուր՝ www.rbc.ru