Հրապարակվել է Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպման արդյունքներով հայտարարությունը։

ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը տեղեկացնում է, որ կողմերը պայմանավորվել են՝

1․ Հրադադարի հայտարարում հոկտեմբերի 10-ի ժամը 12։00-ից մարդասիրական նպատակներով գերիների ու մահացածների մարմինների փոխանակման համար՝ ԿԽՄԿ չափանիշներին համապատասխան։

2. Հրադադարի կոնկրետ չափանիշները պետք է համաձայնեցվեն լրացուցիչ։

3․ Ադրբեջանն ու Հայաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ կարգավորման հիմնական սկզբունքների վրա սկսում են առարկայական բանակցություններ հնարավորինս շուտ խաղաղ կարգավորման հասնելու համար։

4․ Կողմերը հաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխությունը։