Հայաստանի Հանրապետության կառավարությունը  շարունակում է ՄԻԵԴ ներկայացնել Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտման վերաբերյալ անհերքելի ապացույցներ:

Նախորդ օրերի ընթացքում ՄԻԵԴ  են ներկայացվել նաև ռազմական գործողություններին Թուրքիայի մասնակցության վերաբերյալ նոր ապացույցներ:

«Ներկայացված ապացույցների հիման վրա Ադրբեջանը պատասխանատվության է ենթարկվելու Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի շարք խախտումների համար»,- ասված է հաղորդագրության մեջ: