Հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ, հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից:

Զրույցի ընթացքում կողմերը վերահաստատել են իրենց հավատարմությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի պայմանավորվածություններին, որոնք ձեռք են բերվել հոկտեմբերի 9-ին Մոսկվայում երեք երկրների արտգործնախարարների խորհրդակցությունների արդյունքներով և ընդգծել դրա խիստ պահպանման անհրաժեշտությունը: