Լազարյան ակումբը Արցախի բնակչությանն օգնություն ցուցաբերելու նպատակով հանգանակություն է նախաձեռնել, հայտնել է ակումբի ղեկավար, ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը:

«Բոլոր ոչ անտարբեր մարդկանց կոչ ենք անում միանալ նախաձեռնությանը՝ ով որքանով կկարողանա: Հավաքվելիք միջոցները տնօրինելու իրավունք է տրվում կոմիտեին, որի կազմում են Լեռնային Ղարաբաղի նախագահները»- նշվում է Լազարևան ակումբի տարածած հայտարարության մեջ:

Առաջին խոշոր նվիրատվությունը կատարել է ռուսաստանահայ գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանը՝ 1.5 միլիոն ռուբլու չափով: