Իրանը ողջունում է Արցախի և Ադրբեջանի շփման գծի երկայնքով մարդասիրական նպատակով կրակի դադարեցման համաձայնությունը: Ըստ ИРНА լրատվական գործակալության, այս մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը՝ գրառում անելով Twitter-ի իր էջում:

«Մենք մեր հարեւան պետություններին ՝ Հայաստանի Հանրապետությանը և Ադրբեջանին, կոչ ենք անում երկխոսել ՝ հիմնված միջազգային իրավունքի և տարածքային ամբողջականության հարգանքի վրա», — ըստ աղբյուրի, գրել է Իրանի արտգործնախարարը:

Վերջինս բարձր է գնահատել նաև հրադադար հաստատելու  գործում Ռուսաստանի կառուցողական ջանքերը: