Հոկտեմբերին Իտալիայի Սիցիլիա քաղաքում ուժի մեջ է մտել հացի փռերի աշխատանքը ամսվա առաջին եւ երրորդ կիրակի օրերին արգելելու օրենքը, հայտնում է Europuls-ը:

Չնայած խանութներում հնարավոր կլինի ցանկացած օր հաց գնել, բայց այդ օրերին արգելվում է վաճառքի հաց թխել: Խախտող փռերը ստիպված կլինեն 400 եվրո տուգանք վճարել:

Այս միջոցը տեղական իշխանությունները ձեռնարկել են հացի փռերի եւ դրանց աշխատակիցների նախաձեռնությամբ: Նրանց դիտարկումներով՝ Սիցիլիայում կիրակի օրերին հացի պահանջարկը համեմատաբար ցածր է, թխած հացի մեծ մասը չի գնվում եւ արդյունքում հնանում է։ Աշխատելու փոխարեն հացթուխները կարող են կիրակի օրերը ընտանիքի հետ անցկացնել:

Միջոցն առայժմ ընդունվել է միայն մինչ հաջորդ ամառ, երբ մեծ թվով զբոսաշրջիկներ կսկսեն ժամանել Սիցիլիա: Բայց արգելքը կարող է երկարաձգվել ամռան ամիսներին, եթե գնորդների վրա դրա ազդեցությունն աննշան լինի:

Հանգստյան օրերին աշխատելու օրենսդրական սահմանափակումները միայն Սիցիլիայում չեն քննարկվում: Օրինակ՝ Իտալիայում շարունակում են կիրակի օրերին խանութների մեծ մասի աշխատանքը արգելելու քննարկումները: Այս միջոցառմանը աջակցում են քրիստոնյա ակտիվիստները, արհմիությունները եւ մասնավոր խանութների տերերը, դեմ են խոշոր ցանցերի տերերը: Լեհաստանում եւս քննարկվել են նմանատիպ միջոցառումներ՝ կիրակի օրերին մանրածախ վաճառքի արգելքը պետք է ուժի մեջ մտներ 2020թ․, սակայն այս գործընթացը դադարեցվել է COVID-19 կորոնավիրուսի համավարակի պատճառով: