Իսրայելում Նոֆ-հա-Հալիլ քաղաքում հրդեհների պատճառով գրեթե 5000 բնակիչ ստիպված է եղել լքել իր տունը, հաղորդում է Times of Israel-ը:

Բնակիչների մեծ մասին թույլ են տվել տուն վերադառնալ արդեն այսօր, մասնագետները զբաղվում են վնասված տների ստուգմամբ:

Հաղորդվել է հրդեհների պատճառով 741 ակր անտառային տարածքի ոչնչացման մասին:

Հրշեջներն այժմ մարում են կրակը: