Թուրքիայի ԱԳՆ-ը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի համաձայնությունը կարևոր քայլ է, բայց այն չի կարող փոխարինել խնդրի երկարաժամկետ կարգավորմանը։ Այս մասին հայտնում է Անադոլուն։

Թուրքիայի ԱԳՆ-ը հայտարարել է, որ Անկարան կաջակցի ղարաբաղյան հակամարտության լուծման միայն այն քայլերին, որոնք բխում են Ադրբեջանի շահերից։ Թուրքիան հայտնել է, որ շարունակելու է աջակցել Ադրբեջանին ինչպես մարտի դաշտում, այնպես էլ բանակցությունների սեղանին։