ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն արդեն վերադարձել է Երեւան: Այս մասին հայտնում է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը, ով լուսանկար է հրապարակել «Զվարթնոց» օդանավակայանից:

Հիշեցնենք, որ երեկ Մոսկվայում 11 ժամ տեւած բանակցություններից հետո որոշվեց այսօր ժամը 12:00-ին հրադադար հայտարարել մարդասիրական նպատակներով՝ գերիների, այլ անձանց  եւ զոհվածների մարմինների փոխանակման նպատակով: