82 միլիմետրանոց ականանետային մարտկոցի կառավարման դասակի հրամանատար, լեյտենանտ Սասուն Հակոբյանը, դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Արթուր Աբրահամյանը, նշանառու, շարքային Միքայել Մանուկյանը ներկայացված են ԱՀ «Արիության համար» մեդալների:

Նրանք, ըստ ՊԲ-ի, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին գտնվելով շրջափակման մեջ, վտանգը հաշվի չառնելով և չթողնելով մարտական դիրքը, անձնական խիզախությամբ, ինքնուրույն մարտական խնդիրներ են իրականացրել և ոչնչացրել հակառակորդի կենդանի ուժն ու ռազմական գույքը: