ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հարց է, թե ինչպես կպահպանվի հումանիտար զինադադարը։ Այս ընթացքում անելիքներ շատ կան, բոլոր ճակատներում։
Տվյալ համատեքստում երկու առաջարկություն ունեմ։

1. ԱԺ-ին առաջարկում եմ Հայաստանի տոների և հիշատակի օրերի մասին օրենքում փոփոխություն իրականացնել և պատերազմի վերսկսման օրը՝ սեպտեմբերի 27-ը, սահմանել որպես Համազգային միասնության օր։

Այդ օրն, իրոք, ազգովի աննախադեպ բռնցքում էր. թե՛ Արցախի շուրջ, թե՛ Հայաստանի ներսում, թե՛ Սփյուռքում։

Իմ կարծիքով՝ սա պետք է գնահատել, պահպանել և ամրագրել օրենքով։

2. Մյուս առաջարկս վերաբերում է ՀՀ Կառավարությանը։

Հումանիտար դադարը ենթադրում է նաև զոհվածների մարմինների փոխանակում։

Մեր ժողովրդի արժանապատվության ու պետության ապագայի համար մղած պայքարում իրենց կյանքը նահատակած զինվորականների և խաղաղ բնակչության շրջանում զոհերի հիշատակի պատվին առաջարկում եմ գալիք օրերից մեկը Հայաստանում և Արցախում միասնաբար հայտարարել սգո օր՝ մեր խոնարումը բերելով բոլոր զոհվածներին, մեր զորակցությունը, համերաշխությունն ու գոտեպնդումը՝ իրենց ընտանիքներին։