ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի՝ նախապես հայտարարված ժամը 10:00-ին կայանալիք ասուլիսը տեղի կունենա ժամը 17:00-ին:

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է Արցախի նախագահը:

«Հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնության ակտիվ միջնորդությամբ Մոսկվայում ձեռք բերված հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունը, որը կսկսի գործել ժամը 12:00-ից, և այդ ուղղությամբ տարվող աշխատանքները՝ ժամը 10:00-ին նախատեսված մամլո ասուլիսը կանցկացվի ժամը 17:00-ին»,-ասված է գրառման մեջ: