Ավստրիայի արտաքին գործերի նախարարությունը ողջունում է կրակի դադարեցման համաձայնությունը, որը ձեռք է բերվել Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների՝ մոտ 11 ժամ տևած քննարկումների արդյունքում։Այս մասին տեղեկանում ենք Ավստրիայի ԱԳՆ-ի «Թվիթեր»-ի միկրոբլոգից:

«Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված հումանիտար հրադադարի համաձայնագիրը։ Հուսով ենք, որ բովանդակային բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ արագ կսկսվեն»,- նշում են Ավստրիայի ԱԳՆ-ից։