Խաղաղ բանակցությունների գործընթացում Հայաստանի Հանրապետության համար առաջնայինը եղել և մնում է Արցախի մեր հայրենակիցների անվտանգության գերակայությունը: Այստեղ առանձնահատուկ նշանակություն ունի նրանց ինքնորոշման իրավունքի արտահայտման ճանաչումը և իրականացումը։

Այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներն ամփոփելիս: