Արդեն ակնհայտ է, որ Ադրբեջանի՝ հումանիտար դադարի շուրջ բանակցությունները ձգձգելու պատճառը ժամանակ շահելն էր, ինչը հնարավորություն էր տալու ռազմաճակատի տարբեր ուղղություններում անհրաժեշտ դիրքավորում ապահովել։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը։

Նա նաեւ հավելել է. «Սակայն Ադրբեջանի նախապես պլանավորած առաջխաղացումը հայկական զինուժը կանխել է, ինչը խառնել է Ադրբեջանի դիվանագիտական կորպուսի նախնական հաշվարկները»։