Ադրբեջանը մի քանի րոպե առաջ հրթիռակոծեց Ստեփանակերտի քաղաքացիական ենթակառուցվածքները: Զոհերի մասին տվյալներ դեռ չկան: Այս մասին հայտնում է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։

Նշենք, որ Մոսկվայում ավելի քան 11 ժամ տևած խորհրդատվական բանակցություններից հետո ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ կողմերի միջև ձեռք է բերվել մարդասիրական նպատակներով հրադադարի համաձայնություն: