«Ֆեսյբուք»-ն ադրբեջանական 589 օգտահաշիվ, 7906 էջ և «Ինստագրամ»-ի 447  հաշիվ է արգելափակել: Նշվում է, որ այս հաշիվներն օգտագործել են ոչ իրական անուններ ու արդեն հրապարակված լուսանկարներ: Հաշիվներն օգտագործվել են ԶԼՄ-ների ու հանային դեմքերի էջերում մեկնաբանություններ գրելու համար։

Մեկնաբանությունները վերաբերել են տեղական և տարածաշրջանային նորություններին, կառավարության քաղաքականությանը, հայ-ադրբեջանական լարվածությանը, Հայաստանի գործողություններին՝ Լեռնային Ղարաբաղում էսկալացիայի ժամանակ, ուղղված են եղել իշխող կուսակցության գովերգմանն ու ընդդիմադիր ուժերի քննադատությանը։