Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) վարչության նախագահ Նիկոլայ Պոդգուզովին:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարությունը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ԵԶԲ հետագա գործունեության հիմնական ուղղությունները և Հայաստանի հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները: Փոխվարչապետը նշել է, որ Հայաստանի կառավարությունը հավանություն է տալիս Հայաստանում իրականացվող բանկի նախաձեռնություններին, ինչպես նաև կարևորում է Թվային նախաձեռնությունների հիմնադրամի գործունեությունը:

Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահ Նիկոլայ Պոդգուզինը, շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, փոխվարչապետին հրավիրել է որպես խոսնակ մասնակցելու ԵԶԲ կողմից կազմակերպված ս.թ. դեկտեմբերի 4-ին կայանալիք Եվրասիական առաջին կոնգրեսին: