Ուրբաթ ուժեղացվել են Սպիրիդոնովկայի վրա ՌԴ ԱԳՆ Ընդունելությունների տան շենքի անվտանգության միջոցառումները, որտեղ շուտով կմեկնարկի Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի արտաքին գործերի գործակալությունների ղեկավարների հանդիպումը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Ընդունելությունների տան մուտքի դիմաց կանգնած են մի շարք իրավապահներ: Տարածքում նաեւ ՕՄՈՆ-ի սպաներ են նկատվել: ՏԱՍՍ-ի թղթակցի հետ զրույցում նրանք հրաժարվել են մեկնաբանել անվտանգության միջոցառումների ուժեղացման պատճառը:

Ադրբեջանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովը եւ Զոհրաբ Մնացականյանն արդեն ժամանել են Մոսկվա, հաստատում են ՏԱՍՍ-ի աղբյուրները: Նրանց Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ խորհրդակցություններին հրավիրել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Բանակցություններից հետո հնարավոր է մամուլի ասուլիս տեղի ունենա: