«Ռոսիա» հատուկ նշանակության ինքնաթիռը Շուշիում վիրավորված ռուսաստանցի լրագրողների հետ վայրէջք է կատարել Մոսկվայում: Այդ մասին հաղորդում է «Ռիա-նովոստի»-ն:

Թռիչքի ժամանակ լրագրողները քնել են: Կառավարական պատվիրակության անդամները, որոնք ժամանել էին Երևան ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ, վիրավոր լրագրողներին են զիջել իրենց տեղերն առաջին սրահում՝ տեղափոխվելով այլ սրահ: