Նախագահ Իլհամ Ալիեւի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցներից հետո Ռուսաստանի նախագահը կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մարդասիրական նկատառումներով` զոհվածների եւ գերիների դիերով փոխանակվելու համար:

Ադրբեջանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարները Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարի միջնորդությամբ հոկտեմբերի 9-ին հրավիրվում են Մոսկվա` այդ հարցերի շուրջ խորհրդակցություններ անցկացնելու համար»,- նշվում էր ՌԴ նախագահի ուղերձում: