Ամերիկահայ պրոֆեսիոնալ պոկեր խաղացող Դեն Բիլզերյանը թվիթերյան իր էջում աջակցությունն է հայտնել ԼՂ հակամարտության գոտում ադրբեջանական ագրեսիայի դեմ պայքարող հայ զինվորներին և նշել, որ ազգի հետ նրանց թիկունքին է:

«Ոչնչացման վտանգի դեմ պայքարող հայ տղաներ, ուժեղ մնացե՛ք, ձեր ազգը ձեր թիկունքին է։ Ես եմ ձեր թիկունքին: Հպարտ եմ ձեզնով, տղերք, շարունակեք պայքարել»,- գրել է Բիլզերյանը։

Ավելի վաղ հայտնի է, որ դարձել, որ Դեն Բիլզերյանի ընտանիքը հաջակցություն Արցախի  250 հազար դոլար նվիրատվություն է կատարել «Հայաստան» համահայկական հիմնադրամին։

Դեն Բիլզերյանը ՀՀ քաղաքացիություն է ստացել 2018 թվականին, երբ Հայաստանում էր: Այդ ժամանակ նա նաև այցելել է Արցախ: