Հայաստանի ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը ժամանել է Մոսկվա՝ մասնակցելու Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի շուրջ խորհրդակցություններին:

«Flight Radar» ծառայության տվյալների համաձայն՝ Հայաստանի արտգործնախարարի ինքնաթիռը ժամանել է Մոսկվա:

Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին հոկտեմբերի 9-ին հրավիրել է Ռուսաստան՝ Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ խորհրդակցությունների նպատակով:

Ավելի ուշ Ռուսաստանի արտգործնախարարությունը տեղեկացրել է, որ Բաքուն և Երևանը հաստատել են իրենց մասնակցությունը խորհրդակցություններին: