Այսօր Կիպրոսի խորհրդարանը միաձայն ընդունել է Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիան դատապարտող բանաձև:

Ներկայացուցիչների պալատը դատապարտել է նաև Թուրքիայի լիակատար աջակցությունն Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային՝ վարձկան ահաբեկիչների մասնակցությամբ, ինչպես նաև քաղաքացիական բնակավայրերի ռմբակոծումը, կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակն ու խաղաղ բանակցություններ վարել: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը։