«Խորը կսկիծով հայտնում ենք, որ Արցախյան ռազմաճակատում հերոսաբար զոհվել է կամավոր մեկնած, Երևանի թիվ 155 դպրոցի ԱՐՄԱԹ լաբորատորիայի խմբավար ՎԱՀԱԳՆ ԲՈՒԴՈՒՐՅԱՆԸ:

Վահագնը 24 տարեկան էր, աշխատում էր ՏՏ ոլորտում, նաև իր գիտելիքներն էր փոխանցում Արմաթի սաներին և մեծ նպատակներ ուներ նպաստելու Հայաստանը առաջատար տեխնոլոգիական երկիր դարձնելու գործում:

Վստահ ենք, որ ինչպես Վահագնի սաները, այնպես էլ Արմաթի ողջ համայնքը ջանք չի խնայի Վահագնի երազանքը իրականություն դարձնելու:

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, Արմաթ ինժեներական լաբորատորիաների ողջ համայնքը իր խորը ցավակցությունն է հայտնում Վահագնի ընտանիքին, նրա հարազատներին ու մերձավորներին:

Մեր գաղափարակցի ու գործընկերոջ հիշատակը վառ կմնա»,- հայտնում է ԱՐՄԱԹ լաբորատորիայի ֆեյսբուքյան էջը:

Վահագն Բուդուրյանի  թաղման արարողությունը տեղի կուենա հոկտեմբերի 09-ին ժամը 13:00-ին՝ Եռաբլուրում։