Նյութական ու ֆինանսական աջակցություններից բացի, քննարկումը տեղափոխվեց մեկ այլ հարթություն։ Ավագանու անդամ Լևոն Բարսեղյանն առաջարկությամբ հանդես եկավ՝ պաշտոնական փաստաթուղթ ուղարկել Գյումրիի բոլոր 20 քույր քաղաքներին և կոչ անել  պետություններին դատապարտել Արցախի հանդեպ Ադրբեջանի սանձազերծած մարտական գործողություններն ու պահանջել դադարեցնել անօրինական զենքի կիրառումը խաղաղ բնակչության դեմ։

«Սա կոչ է մեր քույր 20 քաղաքներին դատապարտել էս ագրեսիան և դիմել իրենց պետական իշխանություններին, որպեսզի փոխանցեն այս մտահոգություններն ու կոչ անեն բոլոր հնարավոր դիվանագիտական և մարդասիրական ջանքերը ներդնել՝ դատապարտելու Ադրբեջանի սանձազերծած այս պատերազմը և հնարավորինս արագ վերականգնել խաղաղությունը տարածաշրջանում»,- նշել է Լևոն Բարսեղյանը։

Առաջարկն ընդունվեց միաձայն։ Պաշտոնական փաստաթուղթը կթարգմանվի 20 լեզուներով, ինչից հետո այն կուղարկվի քույր քաղաքների ղեկավարներին։

shantnews.am