Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրավիճակը կայուն-լարված էր: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Վաղ առավոտյան ժամը 08:30-ի շրջանում հարավային ուղղությամբ հակառակորդը կենտրոնացման շրջանից գրոհի փորձ է ձեռնարկել, սակայն, կորցնելով երեք միավոր ռազմական տեխնիկա և տալով ավելի քան քսան զոհ ու վիրավոր, Ջեբրայիլի մատույցներից գումարտակի կազմով դիմել է փախուստի»,-գրել է նա։