Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը RBC-ին պատմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցների հիմնական թեմաների մասին:

Քննարկման հիմնական առարկան, նրա խոսքով, Հարավային Կովկասում տիրող իրավիճակն ու այս տարածաշրջանում ահաբեկիչների առկայությունն է: Նա ղարաբաղյան հակամարտությանը զինյալների ներգրավումը համաշխարհային անվտանգության սպառնալիք է անվանել:

Երկու առաջնորդների զրույցի ընթացքում քննարկվել են նաև ՀԱՊԿ շրջանակում երկու երկրների փոխգործակցությանը վերաբերող տարբեր հարցեր, նշել է Փաշինյանը:

«Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, և մենք ունենք անվտանգության ոլորտին վերաբերող որոշակի պայմանավորվածություններ»,- ասել է նա: