Անհրաժեշտ է ճնշել վարձկանների և ահաբեկիչների` ԼՂՀ հակամարտության գոտի մուտք գործելու փորձերը,- ԱՊՀ անդամ երկրների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի նիստի ժամանակ ասել է ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը։

«25 տարի շարունակ մենք համատեղ ստեղծել ենք Անկախ Պետությունների Համագործակցությունում քաղաքացիների իրավունքների պաշտպանությունն ապահովող մեխանիզմներ, և չենք կարող, և չպետք է թույլ տանք դրանց ոչնչացումը … Այժմ առաջնային խնդիրն է պաշտպանել մարդկանց և ապահովել նրանց արժանապատիվ, անվտանգ, խաղաղ կյանքի իրավունքը, այդ թվում կանխելով հակամարտության տարածք ներթափանցելու վարձկանների եւ ահաբեկիչների ցանկացած փորձ », — գլխավոր դատախազի խոսքերն է մեջբերում գերատեսչության մամուլի ծառայությունը: