Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լը Դրիանը հայտարարել է, որ Ադրբեջանն է նախաձեռնել կոնֆլիկտը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում բռնկված պատերազմում:  Այս մասին նախարարն ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Արտաքին հարցերի հանձնաժողովում:

«Ղարաբաղյան հակամարտությունն այս պահին շատ լուրջ է, այդ պատճառով է, որ մեր քաղաքական համախմբումն էլ շատ ամուր է: ԵԱՀԿ ՄԽ համանախագահները համատեղ հայտարարությամբ են հանդես եկել` կոչ անելով կողմերին հրադադարի, քանի որ մեծաթիվ քաղաքացիական զոհեր կան»,- ասել է Ժան Իվ Լը Դրիանը՝ հստակ ընդգծելով, որ Ադրբեջանն է սկսել գործողությունները: