Պաշպանության բանակի ստորաբաժումները հարվածներ չեն հասցրել և չեն հասցնելու ադրբեջանական մշակութային օբյեկտներին, այսօր ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Եթե նկատի ունեք հարված մշակութային և նմանատիպ այլ օբյեկտներին, իհարկե, ոչ: Այդպիսի բան չի եղել և չի լինի»,- ասաց Հովհաննիսյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմից Արցախը պաշտպանելու համար տասնյակ հազարավոր կամավորներ են զինվորագրվել: