Շուշիում վիրավորված լրագրողները մի քանիսն են, հաղորդում է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը։

«Նրանցից մեկի վիճակը ծանր է, Ստեփանակերտից ստացված նախնական տվյալներով՝ ռուս լրագրողին վիրահատում են», — գրել է Մովսիսյանը։